Նյու Յորքում ճկուն թղթե քանդակների ցուցահանդես է բացվել (տեսանյութ)
Նյու Յորքում բացվել է չինացի քանդակագործ Լի Հունբոյի ցուցահանդեսը: 38-ամյա արվեստագետը ողջ աշխարհում հայտնի է թղթից ֆիգուրներ ստեղծելու հնագույն տեխնիկայի օգտագործման իր իմացությամբ: Դրանք կարող են փոխել իրենց ձևը, ձգվել և ոլորվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Ես բացահայտել եմ թղթի ճկուն բնույթը, երբ սովորում էի սոսնձել թղթե խաղալիքներ և չինական լուսատուներ: Այդ հմտությունները ես օգտագործում էի թղթե ատրճանակի վրա իմ առաջին աշխատանքի ժամանակ: Այն, ինչ զենք էր և օգտագործվում էր սպանության համար, վերածվեց խաղալիքի և զարդի»,- ասել է նա:
Թղթե քանդակ ստեղծելու համար Լի Հունբոյից պահանջվում է միջինը 5.000 բարակ թուղթ:










