Ամերիկացի մասնագետները բացահայտում են արել արվեստի պատմության ոլորտում` ըստ Մոնեի կտավի
Ամերիկացի հետազոտողները բացահայտում են արել արվեստի պատմության ոլորտում` ուսումնասիրելով ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի հայտնի կտավը, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:
Տեխասի համալսարանի մի խումբ էնտուզիաստներ կարողացել են պարզել, թե կոնկրետ երբ է պատկերվել Մոնեի «Էտրետա, մայրամուտ» կտավը:
Հետազոտողները պնդում են, որ նկարիչը բնության գեղեցիկ տեսարանից ոգեշնչվել է 1883-ի փետրվարի 5-ին՝ ժամը 16:53-ին: Իրենց հաշվարկներում մասնագետները հաշվի են առել արևի դիրքը հայտնի կտավում և գույների վառ լինելը:
Մինչ այդ Նորմանդիայում Մոնեի կողմից արված բնապատկերների շարքը մոտավոր թվագրում ուներ:










