Մոնիկա Բելուչին Կուստուրիցայի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սեր և պատերազմ» նոր ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են հենց ռեժիսորը և իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին, գրում է Обозреватель-ը։
Սցենարի հեղինակն անձամբ Կուստուրիցան է։ Ֆիլմը մասամբ հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է սերբուհու և մի զինվորի սիրո պատմության մասին, ով դարձել է կուսակրոն։
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2014-ի վերջին, և 2015թ. մայիսին այն կներկայացվի Կաննի կինոփառատոնում։
Обозреватель-ը ներկայացնում է լուսանկարներ անմիջապես նկարահանման հրապարակից։






























