Հարավկորեացի ռեփեր PSY-ն նոր հիթ է պատրաստում
Հարավկորեացի երգիչ և երգերի հեղինակ PSY-ն նոր հոլովակ է պատրաստում YouTube-ի համար։ Հարավկորեական YG Entertainment ձայնագրման ստուդիայում նշել են, որ մոտ ժամանակում նա նոր հիթ կներկայացնի, որը կզարմացնի հանդիսատեսին։
«Gangnam Style» երգից հետո երգիչը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և ռեկորդային թվով դիտումներ ունեցել։ Հաջորդ՝ «Gentleman» հոլովակը չարդարացրեց հույսերը։ Սակայն 36-ամյա երգիչը չի հուսահատվել, այլ սկսել է ալբոմի և տեսահոլովակի ձայնագրությունները, գրում է «Комсомольская правда»-ն։
Նկարահանումների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հայտնի է, որ երգիչը համագործակցել է G-Dragon-ի և Կորեայում հայտնի Bigband խմբի հետ։ Բացի այդ, PSY-ն Twitter-ում տեղադրել է լուսանկար Snoop Dogg-ի հետ, որը, հնարավոր է, արվել է նկարահանումների ընթացքում։
Հայտնի ռեփերը ոչ միայն նկարահանվել է PSY-ի հոլովակում, այլ մասնակցել է ալբոմի ստեղծման աշխատանքներին, որը պետք է թողարկվի փետրվարին։ Լուրեր կան, որ կորեացի երգչին օգնել է նաև Aerosmith խմբի առաջնորդ Սթիվեն Թեյլորը։










