Երիտասարդ խմբերն ալբոմ են ձայնագրել տիեզերքից եկող հնչյուններով

08:30 • 23.01.14

Մի քանի երաժշտակամ խմբեր ալբոմ են ձայնագրել՝ օգտագործելով բաց տիեզերքից եկող ձայները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Pitchfork-ին: 


Ձայնասկավառակը, որn ստացել է «Space Project» անվանումը, ձայնագրվել է «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» հետազոտական զոնդերից ստացված ձայների օգտագործմամբ:


Նշվում է, որ օգտագործված հնչյուններն իրականում տարբեր մոլորակների մագնիսական դաշտերի էլեկտրամագնիսական տատանումներն են: Շնորհիվ նրա, որ յուրաքանչյուր մոլորակ ունի իր չափսը և զանգվածը, նրանցից յուրաքանչյուրի տատանումը յուրօրինակ հնչողություն ունի:


Ձայնագրության գործին մասնակցություն են ունեցել այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Beach House-ը, Youth Lagoon-ը, The Antlers-ը և ուրիշներ: Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ CD ֆորմատով: