Լուսանկարիչը «պատրաստ է ամեն ինչի»՝ հոյակապ կադր ստանալու համար (լուսանկարներ)
Բեն Զանկը սովորական լուսանկարիչ չէ. նա չի լուսանկարում մարդկանց ինչ-որ հատուկ առիթների ժամանակ և ոչ էլ գնում է անտառ կենդանիներին գաղտագողի լուսանկարելու համար։ Իրականում նրա աշխատանքները շատ ավելի բացառիկ են ու հետաքրքիր, գրում է viralnova.com կայքը։
Զանկը մասնագիտությամբ լրագրող է, սակայն դեռևս քոլեջում սովորելու տարիներին նա հասկացել է, որ այնքան էլ հետաքրքրված չէ լրագրությամբ։
Նրան ավելի շատ ձգում էր լուսանկարչությունը, բայց ոչ իր ավանդական ձևով, ուստի նա որոշեց յուրովի զբաղվել այդ գործով։
Զանկի գրեթե բոլոր աշխատանքներում պատկերված է հենց ինքը՝ ամենաանհավատալի վայրերում ու կերպարներում հայտնված հեղինակը։
«Հոյակապ լուսանկար ստանալու համար ես կանեմ ցանկացած բան։ Կսուզվեմ սառը ջրի մեջ, կյանքս կվտանգեմ՝ մտնելով ժայռերի նեղ արանքի մեջ և այլն»,-ասել է լուսանկարիչը։
Եվ ստորև ներկայացված լուսանկարներն իրավամբ ապացուցում են Զանկի խոսքերը.




























