ԱՄՆ-ում ձերբակալել են Ջասթին Բիբերին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչում ձերբակալել են Ջասթին Բիբերին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով NBC-ին, երգչին ձերբակալել են հարբած վիճակում մեքենաների մրցավազք կազմակերպելու համար: Բացի այդ՝ չի նշվում, թե ձերբակալության ժամանակ ով է եղել երգչի մեքենայում:
Կատարվածի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն ոստիկանությունը հաստատել է Բիբերի ձերբակալության փաստը: 19-ամյա երգչի ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը:
Վերջին ամիսներին Բիբերը պարբերաբար ստիպված է լինում շփվել ոստիկանության հետ: Հունվարի 20-ին տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները երգչի՝ Լոս Անջելեսում գտնվող տանը թմրանյութեր են հայտնաբերել, սակայն չեն կարողացել խուզարկության արդյունքների հիման վրա ձերբակալել նրան՝ լիազորված չլինելու պատճառով:










