Օբամայի մասին սկանդալային ֆիլմի հեղինակին 2 տարվա ազատազրկում է սպառնում
Հայտնի գրող և գիտնական Դինեշ Դ'Սոուզան, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին սկանդալային ֆիլմի հեղինակն է, մեղադրվում է Սենատի ընտրությունների կեղծարարության համար, գրում է buro247.ru-ն:
Այսօր դաշնային դատախազները հայտարարել են, որ «2016. Օբամայի Ամերիկան» սկանդալային ֆիլմի ռեժիսորը ձերբակալվել է Նյու Յորքում: Նրան մեղադրում են ընտրարշավների ֆինանսավորման օրենքի խախտման համար:
Ուրբաթ կկայանա դատալսումը, որտեղ ռեժիսորին կմեղադրեն հանրապետական թեկնածու Վեդի Լոնգի համար 20.000 դոլար ներդնելու համար, ով պարտվել էր Քիրսթեն Ջիլիբրանդին:
Դատախազության կարծիքով՝ Դինեշ Դ'Սոուզան պայմանավորվել է մի քանի մարդու հետ, որպեսզի վերջիններս ներդրումներ անեն թեկնածուի համար, քանի որ, ըստ օրենքի, մեկ մարդու ընդհանուր ներդրումը չպետք է գերազանցի 5.000 դոլարը:
Անհրաժեշտ ապացույցների դեպքում դատարանը երկու տարվա ազատազրկման վերաբերյալ որոշում կկայացնի:










