Կուրտ Քոբեյնի հայրենի քաղաքում նրա պատվին օր է հռչակվել

10:08 • 24.01.14

ԱՄՆ-ի Աբերդին քաղաքում ճանաչված ամերիկյան երաժիշտ Կուրտ Քոբեյնի հիշատակի օր է հռչակվել, որը նշվելու է նրա ծննդյան օրը՝ փետրվարի 20-ին։

 

Ինչպես հայտնում Лента-ն, դեռևս պարզ չէ, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու օրվա կապակցությամբ։

 

Քոբեյնը ծնվել է Աբերդինում՝ 1967թ. փետրվարի 20-ին։ 1980-ական թվականների վերջին նա հիմնել է Nirvana խումբը, որը 1990-ականերին ամբողջ աշխարհում եղել է ամենահայտնիներից մեկը։

 

Քոբեյնն ինքնասպան է եղել 1994թ. ապրիլին։