Oxfam-ը քննադատել է Սկարլետ Յոհանսոնին հրեական ընկերության հետ գործարքի համար

15:34 • 24.01.14

Ամբողջ աշխարհում աղքատության ու անարդարության դեմ պայքարող Oxfam International միջազգային կազմակերպությունը քննադատել է հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին՝ հրեական ընկերության հետ գովազդային պայմանագիր կնքելու համար։

 

Ինչպես մանրամասնում է Al Arabiya-ն, ըմպելիքների արտադրությամբ զբաղվող SodaStream ընկերության գործարանը գտնվում է հրեաների ու պաղեստինցիների համար վիճահարույց տարածք համարվող Արևմտյան ափին։ Հայտնի է, որ դերասանուհին դարձել է հրեական ընկերության դեսպանն ամբողջ աշխարհում ու նկարահանվել է դրա գովազդային հոլովակում։

 

Սակայն 2005թ. ի վեր Յոհանսոնը նաև Oxfam-ի համաշխարհային դեսպանն է և գումարներ է հավաքում աղքատության դեմ պայքարի շրջանակում։

 

Միջազգային կազմակերպությունը նշել է, որ թեև ինքը հարգում է իր դեսպանների անկախության իրավունքը, սակայն դեմ է Իսրայելի կողմից շրջափակված տարածքներից եկող արտադրանքին՝ պնդելով, որ այն ապօրինի է ու խախտում է պաղեստինցիների իրավունքները։