Բրյուս Սփրինգսթինը շրջանցել է Էլվիս Փրեսլիին չարտերում առաջին հորիզանականների քանակով

01:25 • 24.01.14

Բրյուս Սփրինգսթինի «High Hopes» ալբոմը գլխավորել է Billboard 200-ի վարկանիշը՝ դառնալով երաժշտի 11-րդ սկավառակը, որը հայտնվել է ամերիկյան չարտի վերին սանդղակում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Billboard-ին հղումով, դրա շնորհիվ Սփրինգսթինը շրջանցել է Էլվիս Փրեսլիին Billboard 200-ի վերին տեղում հայտնված սկավառակների քանակով:


Ներկայում երաժիշտն իր 11 ալբոմներով գտնվում է ամենահիթային սկավառակներ ունեցող երաժիշտների եռյակում: Առաջին հորիզոնականում գտնվում է The Beatles-ը, իսկ 2-րդում հայտնվել է Jay-Z-ին:


«High Hopes»-ը դարձել է Սփրինգսթինի 18-րդ ալբոմը: Նրա աշխատանքները տարբեր ժամանակներում գլխավորել են Billboard 200-ը: Երաժշտի առաջին աշխատանքը, որը բարձրացել է Billboard-ի առաջին հորիզոնական, դարձել է «The River» սկավառակը, որը թողարկվել է 1980 թվականին: