Ֆրանսիայի Բորդո քաղաքում գինու միջազգային թանգարան կկառուցվի (լուսանկար)
Ֆրանսիայի Բորդո քաղաքում մտադիր են մինչ 2016 թվականը Գինու միջազգային թանգարան բացել:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ ծրագիրն իրենից համաշխարհային նախագիծ է ներկայացնում, որը նվիրված կլինի գինու պատմությանն ու մշակույթին:
Նախագիծն ստացել է 2.5 մլն եվրոյի պետական ֆինանսավորում, ինչպես նաև՝ մասնավոր հովանավորների կողմից 15 մլն եվրոյի ներդրում:
Նախատեսվում է ստեղծել թանգարանային համալիր, որը կներառի կոնֆերանս սրահներ, ստուդիաներ համտեսների համար, լսարաններ՝ նախատեսված սոմելիեների հանդիպումների, ինչպես նաև այցելուների ընդունելության համար:
La Cité des civilisations du vin թանգարանը կառուցում են ֆրանսիացի ճարտարապետներ Անոուկ Լեժանդրը և Նիկոլա Դեմազեն՝ բրիտանական Casson Mann ընկերության հետ համագործակցելով:














