Ամերիկացիները պահանջում են երկրից վտարել Ջասթին Բիբերին

23:48 • 25.01.14

ԱՄՆ նախագահի աշխատակազմի «We, The People» կայք-էջում հունվարի 23-ին խնդրագիր է տեղադրվել` պահանջելով Ամերիկայի քաղաքացիությունից զրկել  կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին  և վտարել նրան երկրից:

«Բիբերն ամերիկացիների համար վտանգ է ներկայացնում, նա բացասաբար է ազդում երիտասարդության վրա»,- նշել են խնդրագրի հեղինակները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:


Մինչ հունվարի 25-ն այդ պահանջի տակ ստորագրել է մոտ 10.000 մարդ: Եթե մինչև փետրվարի 22-ը 100.000 ձայն հավաքվի, ապա ԱՄՆ իշխանությունները պարտավոր կլինեն արձագանքել այդ պահանջին:

Սպիտակ տունը սովորաբար խուսափում է նման խնդրագրերին արձագանքելուց՝ պարզաբանելով, թե այդ թեմաներն իրենց իրավասությունների մեջ չեն մտնում:


Ջասթին Բիբերը հունվարի 23-ի երեկոյան ձերբակալվել էր Մայամի-Բիչում՝ ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով: Երգչին 2,5 հազար դոլար գրավի դիմաց բաց են թողել:
Բիբերն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ամերիկացի իրավապահների տեսադաշտում:

Հունվարի 20-ին նրա տան խուզարկման ժամանակ թմրանյութ է հայտնաբերվել, սակայն ոստիկանությունը ձերբակալության իրավունք չի ունեցել, քանի որ հարևանին գույքային վնաս պատճառելու համար էր այցելել Բիբերի առանձնատուն: