Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի պրեմիերան չեղյալ է համարվել (լուսանկարներ)

11:56 • 25.01.14

Ամերիկյան Weinstein Company կինոստուդիան վերջնականապես չեղյալ է հայտարարել «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերը կատարել է հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը։

 

Ինչպես նշում է Tatler-ը, ի սկզբանե Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի կյանքի հիման վրա նկարահանված ֆիլմը  պետք է մեծ էկրան բարձրանար դեռևս նոյեմբերին՝ ակտիվ մասնակցություն ունենալով «Օսկարի» համար մղվող պայքարին։ 

 

Սակայն դրա պրեմիերան տեղափոխվել է 2014թ. գարուն, իսկ այժմ էլ «Մոնակոյի արքայադուստրը» ընդհանրապես մնացել է առանց պաշտոնական պրեմիերայի հստակ ամսաթվի։

 

Weinstein Company-ի ներկայացուցիչները տեղի ունեցածի համար որևէ մեկնաբանություն չեն տվել։ Բայց խոսակցություններ են շրջանառվում, որ դրամայի ռեժիսոր Օլիվյե Դանի ու պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի միջև վեճ է ծագել, քանի որ վերջինս գոհ չի մնացել ֆիլմից՝ պահանջելով նկարահանել նոր տարբերակը։

 

Կադրեր ֆիլմից