Մոցարտի գողացված արձանիկը վերադարձվել է Ավստրիա

08:30 • 25.01.14

Մոցարտի` Ավստրիայի հյուրանոցից 2009-ին գողացված արձանիկը վերադարձրել են հայրենիք:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ 50 սմ բարձրությամբ XVIII դարի բրոնզե արձանիկը Զալցբուրգ դաշնային շրջանի Կրենն ընտանիքին պատկանող մասունքներից է:


Ընտանիքին է պատկանում քաղաքի պատմական հատվածում գտնվող Mozart հյուրանոցը, իսկ արձանիկը հանդիսանում է իրենց գործունեության խորհրդանիշը:


Մոցարտի արձանիկը Ավստրիա են վերադարձրել Լոս Անջելես քաղաքից, որտեղ այն մի քանի անգամ վերավաճառվելուց հետո հայտնաբերվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից: