Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա նորեկ Ralph&Russo դուետը ցնցել է իր նոր հավաքածուով (լուսանկարներ)

11:46 • 25.01.14

Լոնդոնում հիմնադրված Ralph&Russo դիզայներական դուետն իր նոր հավաքածուով «գրոհել է» աշխարհի նորաձևության մայրաքաղաք Փարիզը։

 

Ինչպես նկատում է Tatler ամսագիրը, նորաձևության տան հիմնադիրներ Թամարա Ռալֆն ու Մայքլ Ռուսոն երկարոտն մոդելների ու նրբաճաշակ զգեստների շնորհիվ կարողացան առաջին «կրակոցից» գրավել Փարիզը։

 

Դիտելով շիֆոնից կարված ու մեծ վարդերով զարդարված ալ կարմիր զգեստները, եթերային բլուզները, մետաքսե բանտերով կանացի կիսաշրջազգեստներն ու 50-ականների ոճով կարված բաճկոնները՝ դժվար է հավատալ, որ Ռալֆն ու Ռուսոն իրենց ուղին սկսել են ընդամենը 6 տարի առաջ։

 

Սակայն նորաձևության հանդեպ սերն ու ճիշտ արված ներդրումները տվել են իրենց արդյունքը, և դուետն առաջին անգամ իր հավաքածուն ցուցադրել է Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում։