Վան Գոգի հանրահայտ «Արևածաղիկներ» կտավի 2 տարբերակները Լոնդոնում «հանդիպել են իրար» (լուսանկարներ)

14:19 • 25.01.14

Աշխարհի լավագույն նկարիչներից մեկի՝ հոլանդացի Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Արևածաղիկներ» կտավի 2 տարբերակները վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ «իրար են հանդիպել»։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, կտավները կողք կողքի կցուցադրվեն Մեծ Բրիտանիայի ազգային պատկերասրահում։
Պատկերասրահը կտավներից մեկը գնել է նկարչի ընտանիքից՝ 1924թ., իսկ մյուս օրինակը վերցրել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանից։

 

Սակայն «Արևածաղիկներն» ունի ևս 3 կրկնօրինակ, որոնք ևս պատկանում են վան Գոգի վրձնին։ Դրանք այժմ  պահվում են Տոկիոյում, Մյունխենում ու Ֆիլադելֆիայում։

 

A pair of Vincent Van Gogh's Sunflower paintings will be shown at the National Gallery in London

It will be the first time the two paintings have been show together for 65 years

The pictures are from a series of works created in 1888 by the artist