Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը կդառնան Grammy-ի պատվավոր դափնեկիրներ

14:35 • 26.01.14

Կիրակի օրը Լոս Անջելեսում կշնորհվի երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:

Grammy մրցանակը շնորհում է ԱՄՆ ձայնագրության արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիան՝ երաժշտական ձեռքբերումների համար:


Տարբեր անվանակարգերում թեկնածուների շարքում են ամերիկացի Ջեյ Զին և Ջասթին Թիմբերլեյքը, ֆրանսիական Դաֆտ Պանկը, ինչպես նաև՝ երգչուհիներ Փինքը և Թեյլոր Սվիֆտը:


Երեկոյի մեխը կդառնա Beatles-ի լեգենդար մասնակիցների վերամիավորումը՝ նվիրված բիթլոմանության և այսպես կոչված՝ ԱՄՆ «բրիտանական ներխուժման» 50-ամյակին: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը կդառնան մրցանակի պատվավոր դափնեկիրներ՝ երաժշտարվեստի ոլորտում նշանակալի ներդրման համար: