ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը ճանաչել է 2013-ի լավագույն ֆիլմ

14:09 • 26.01.14

ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը ճանաչել է լավագույնը 2013 թվականի «գեղարվեստական ֆիլմում ռեժիսորական բացառիկ նվաճումներ» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Լոս Անջելեսում: Սովորաբար գիլդիայի ընտրած լավագույն ռեժիսորը դառնում է նաև Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկարի» մրցանակակիր:


«Ձգողականություն» ֆիլմն առաջ է անցել Պոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիփսը», Սթիվ Մաքվինի «12 տարվա ստրկություն», Դեվիդ Օ. Ռասելի «Ամերիկյան խարդախություն», ինչպես նաև՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերից:


Սթիվեն Սոդերբերգը մրցանակ է ստացել «հեռուստատեսային ֆիլմի կամ մինի-սերլիայի լավագույն ռեժիսոր» անվանակարգում Մայքլ Դուգլասի և Մեթ Դեյմոնի գլխավոր դերակատարումներով «Կանդելաբրաների հետևում» ֆիլմի համար:


Կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բետ Մաքքարթնի-Միլերը: Վավերագրական ժանրում հաղթանակ է տարել եգիպտուհի Ջեհեն Նուդջեյմը՝ «Հրապարակը» ֆիլմի համար:


Դրամատիկական սերիալների ռեժիսորների մեջ լավագույնն է ճանաչվել Վինս Գիլիանը: