Լոնդոնում բացվել է Վան Գոգի «Արևածաղիկներին» նվիրված ցուցահանդես

10:05 • 26.01.14

Իմպրեսիոնիստների բրիտանացի սիրահարները հնարավորություն են ստացել դիտել հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի 2 հեղինակային տարբերակները: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ 2 նկարից բաղկացած ցուցադրությունը բացվել է Լոնդոնյան ազգային պատկերասրահում:


Կտավներից մեկը մտնում է Ազգային պատկերասրահի հավաքածուի մեջ, իսկ 2-րդը բերվել է Վան Գոգի՝ Ամստերդամի թանգարանից:


Աշխատանքներն ստեղծվել են մոտ 1 տարի տարբերությամբ: Ամստերդամից բերվածն ստեղծվել է 1889 թվականին, իսկ լոնդոնյան տարբերակն՝ ավելի ուշ: Ըստ արվեստագետների՝ հենց այդ ժամանակ է Վան Գոգը հասել իր տաղանդի գագաթնակետին:


Ներկայում աշխարհում գոյությունի ունի նկարչի՝ «Արևածաղիկներ» խորագրով 5 կտավ։