Սկարլետ Յոհանսոնը կստանա «Սեզար» պատվավոր մրցանակը
Փետրվարի 28-ին Փարիզում կկայանա ֆրանսիական կինոմատոգրաֆիայի բնագավառում ունեցած հաջողությունների համար շնորհվող 2013թ.-ի «Սեզար» մրցանակաբաշխությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornnews-ին:
29-ամյա Սկարլետ Յոհանսոնը կդառան հեղինակավոր մրցանակաբաշխության ամենաերիտասարդ հաղթողը, որին մի ժամանակ արժանացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Մերիլ Սթրիփը, Դասթին Հոֆմանը, Քևին Քոստները և Քեյթ Ուինսլեթը:
Սկարլետ Յոհանսոնին մրցանակը հանձնել է կինոմատոգրաֆիայի վարպետ Կվենտին Տարանտինոն, ում «Ազատագրված Ջանգոն» վեսթերնը ներկայացվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» նոմինացիայում:










