«Սանդենս» փառատոնում հաղթել են «Սպանել մարդուն» և «Մտրակի հարվածը» ֆիլմերը
Չիլի-ֆրանսիական «Սպանել մարդուն» (To Kill a Man) և ամերիկյան «Մտրակի հարվածը» (Whiplash) ֆիլմերն անկախ կինոյի «Սանդենս» փառատոնում տարվա լավագույն խաղարկային ֆիլմեր են ճանաչվել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն ՝ հղում անելով Los Angeles Times-ին:
Դեմիեն Չազելի «Մտրակի հարվածը» ֆիլմը, որը պատմում է երիտասարդ թմբկահարի մասին, արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին և ճանաչվել փառատոնի հաղթող: Ռեժիսոր Ալեխանդրո Ֆերնանդես Ալմենդրասի՝ «Սպանիր մարդուն» հոգեբանական թրիլլերը հաղթել է «Արտասահմանյան խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
«Արտասահմանյան վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Սիրիայում իրավիճակի մասին պատմող Return to Homs («Վերադարձ Հոմս») ֆիլմը:










