Դերասանուհի Հելեն Միրենը կինեմատոգրաֆում ավանդի համար բրիտանական բարձրագույն մրցանակի կարժանանա

23:01 • 27.01.14

Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը կարժանանա Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) բարձրագույն պարգևի՝ կինեմատոգրաֆի ոլորտում ավանդի համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ մրցանակը կշնորհվի Լոնդոնում՝ փետրվարի 16-ին:


«Սա ամենամեծ պրոֆեսիոնալ մրցանակն է, որի մասին ես կարող էի միայն երազել»,– ասել է Միրենը՝ խոստովանելով, որ լեգենդար անունների հետ նույն ցուցակում հայտնվելն իր համար «անհավանական է»:


BAFTA-ի նախագահ Ջոն Ուիլիսը նշել է, որ Միրենը կստանա բարձրագույն մրցանակ՝ որպես իր ժամանակշրջանի ամենաականավոր դերասանուհիներից մեկը: