Հոնկոնգում կայացած Sotheby’s աճուրդի արդյունքները (լուսանկարներ)
Հոնկոնգում նախորդ շաբաթ կայացած Sotheby’s ժամանակակից արվեստի աճուրդում հաջողությամբ վաճառվել են Ցզաո Վու Կիի, Անսելմ Կիֆերի, Մարկ Քուինի և Ցայ Գոցյանի աշխատանքները, հայտնում է buro247.ru-ն։
Գլխավոր նմուշն է դարձել նկարիչ Ցզաո Վու Կիի կտավը։ 20-րդ դարի այս նկարիչը ստեղծել է իր սեփական ոճը, որում համատեղել է եվրոպական աբստրակցիոնիզմը և ավանդական չինական կերպարվեստը։ Նրա աշխատանքը վաճառվել է 5.8 մլն հոնկոնգյան դոլարով (750 հազ. ԱՄՆ դոլար)։
![]()
Վաճառքների վարկանիշային ցուցակում 2-րդ տեղում կրկին Ցզաո Վու Կիի կտավն է. «07.08.74 - 24.08.77» անվանումով նկարի համար գնորդը վճարել է 5.4 մլն հոնկոնգյան դոլար։

Աճուրդում հաջողությամբ վաճառվել է նաև Անսելմ Կիֆերի «Domenica Delle Palme» (2008) անվանումով կտավը։ Այն վաճառվել է 3.4 մլն հոնկոնգյան դոլարով (440 հազ. ԱՄՆ դոլար)։

Չինացի ժամանակակից նկարիչ Ցայ Գոցյանն աճուրդում ներկայացրել է «Furios Tiger» աշխատանքը, որը վաճառվել է 2.2 մլն դոլարով (280 հազ. ԱՄՆ դոլար)։

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, աճուրդում հաջողությամբ վաճառվել են նաև Էնդի Ուորհոլի, Ջենի Հոլցերի, Մարկ Քուինի և Դեմիեն Հերսթի աշխատանքները։










