Հովհաննես Պողոս 2-րդի արյունով սրվակը գողացվել է իտալական եկեղեցուց
Անհայտ անձինք իտալական Լ’Աքվիլա քաղաքի Սան Պյետրո դելա Յենկա եկեղեցուց գողացել են ապակե մի սրվակ, որում պահվում է Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի արյունը։
Ինչպես նշում է Газета-ն, քննիչները չեն բացառում, որ այն գողացվել է ինչ-որ սատանայական ծեսի համար։ Բացի այդ, եկեղեցուց գողացվել է նաև խաչը։
Հաղորդվում է, որ գողերի որոնման համար գործի է դրվել մոտ 50 ոստիկան։ Ներկայում ամբողջ աշխարհում հանգուցյալ պոնտիֆիկոսի արյամբ կա ընդամենը 3 սրվակ։










