Բեռլինալե կինոփառատոնի հյուրերը կլինեն Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը և Դիանա Քրյուգերը

17:15 • 28.01.14

Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Ուիլեմ Դեֆոն և Դիանա Քրյուգերը կդառնան Բեռլինի կինոփառատոնի հյուրերը, որը կանցկացվի փետրվարի 6-16-ը. այդ մասին հայտնել է «Բեռլինալեի» տնօրեն Դիտեր Կոսլիկը։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, փառատոնի կարմիր գորգի վրայով կանցնեն նաև դերասաններ Բրեդլի Կուպերը, Փիրս Բրոսնանը, Թոնի Կոլետը, Վիգո Մորտենսեն և Կատրին Դենյովը։

 

Կինոփառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ։ Մրցույթը կսկսվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմով։


Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Շամուսը։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ֆրանսիացի ռեժիսոր Միշել Գոնդրին, հոնկոնգցի դերասան Թոնի Լյուն, ամերիկացի դերասաններ Քրիստոֆ Վալցը և Գրետա Գերվիգը։