Մորգան Ֆրիմանը սերիալ կնկարահանի ԱՄՆ կին պետքարտուղարի մասին
Հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը կդառնա ԱՄՆ կին պետքարտուղարի մասին սերիալի պրոդյուսերը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը։
Բազմասերիանոց ֆիլմի սցենարը կգրի Բարբարա Հոլը՝ «Homeland» հեռուստաշոուի սցենարիստը։
Հոլը կզբաղվի նաև նախագծի պրոդյուսավորմամբ՝ Լորի Մաքրիրի հետ։ Սերիալը կցուցադրվի CBS ալիքով։
Ռեժիսորի և գլխավոր դերակատարի մասին տեղեկություններ չկան։
Ֆիլմը կենտրոնացած կլինի ԱՄՆ պետքարտուղարի անձնական կյանքի վրա։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, կներկայացվի, թե ինչպես է բարձր պետական պաշտոն զբաղեցնող կինը լուծում միջազգային հարցեր և իր ընտանեկան խնդիրները։










