Հյու Ջեքմանը կմարմնավորի Պիտեր Պենի հակառակորդի կերպարը
«Պիտեր Պեն» ֆիլմի ստեղծողները համագործակցության պայմանագիր են կնքել Հյու Ջեքմանի հետ, ով կմարմնավորի հերոսի հիմնական հակառակորդ ծովահեն Սև Մորուքի կերպարը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Variety-ին հղումով:
Տեղեկությունն այն մաիսն, որ Warner Bros-ի ներկայացուցիչները բանակցում են Ջեքմանի հետ, մամուլում հայտնվել էր ավելի վաղ: Այժմ հայտնի է դարձել, որ կինոստուդիան համաձայնության է եկել դերասանի հետ:
«Պեն» ֆիլմում կընդգրկվեն կերպարներ Ջեյմս Բարիի՝ Պիտեր Պենի մասին հանրահայտ հեքիաթից, սակայն ֆիլմը միաժամանակ՝ կհիմնվի օրիգինալ սցենարի վրա:










