Ֆրանսիայում կիտրոնների փառատոն կանցկացվի (լուսանկարներ)
Ֆրանսիայի Մենտոն առողջարանային քաղաքում, որը տեղակայված է Նիսից 30 կմ հեռավորության վրա, տեղի կունենա կիտրոնների ավանդական փառատոնը:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ փառատոնը կիտրոնների մայրաքաղաքում անցկացվում է արդեն 81-րդ անգամ: Այս տարի տոնակատարության լեյտմոտիվը կդառնա Ժյուլ Վեռնի՝ «Քսան հազար մղոն ջրի տակ» վեպը:
Փառատոնը մեկնարկում է փետրվարի 15-ին և կտևի մինչև մարտի 5-ը, իսկ այդ ընթացքում քաղաքի փողոցները զարդարվում են կիտրոններից և նարինջներից պատրաստված բազմամետրանոց կառույցներով: Քաղաքի զարդարման համար մտադիր են ծախսել 150 տոննա ցիտրուս: Տոնակատարության այցելուներին երեկոյան սպասվում է երաժշտական լուսային շոու ծրագիր:


















