Եվրատեսիլ 2014-ին Նորվեգիան կարող է ներկայացնել Բրեյվիկի ահաբեկչությունից փրկված թեկանածուն
«Եվրատեսիլ-2014»-ին Նորվեգիան ներկայացնելու համար կպայքարի Անդրեյ Բրեյվիկի ահաբեկչությունից հետո կենդանի մնացած երգիչը: Նա կկատարի «Исцелиться» երգը ողբերգությունից հետո կյանքի վերադարձի փորձի մասին: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Local-ն:
21-ամյա Մուհամեդ Ֆարախ Աբուդին ճանաչում է ձեռք բերել 2011թ.-ին՝ հաղթելով «XFactor» մրցույթում, սակայն նրա կարիերայի վրա ազդել են 2011թ.-ի հուլիսի 22-ի դեպքերը, երբ նա գտնվում էր Ուտոյա կղզում՝ Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում:
Անդրեյ Բրեյվիկի ահաբեկչության հետևանքով երգիչը հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ է տառապել մոտ 3 տարի, իսկ հոգեբանական ամենաազդեցիկ հարվածն այդ դեպքերի ժամանակ զոհված ընկերոջ մահն է եղել:
ԶԼՄ-ները Մուհամեդի «Исцелиться» երգը համարում են այդ դժվարին ժամանակաշրջանի հիմնը:










