Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է Rolling Stone երաժշտական ամսագրի շապիկին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է Rolling Stone երաժշտական ամսագրի փետրվարյան համարի շապիկին, որը վաճառքում կհայտնվի հունվարի 31-ին, գրում է Газета-ն։
Ամսագրի ղեկավարությունն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Ֆրանցիսկոսը տարբերվում է նախորդ պոնտիֆիկոսներից իր լիբերալ հայացքներով, ժողովրդին մոտ լինելով և առաջադիմական մտածելակերպով։
«Մի կողմից՝ Ֆրանցիսկոսը մարդ է, ով կապված է խորը կրոնական ավանդույթների հետ, մյուս կողմից՝ նա պայքարում է, որ Եկեղեցին մուտք գործի նոր դարաշրջան»,- հայտնել են խմբագրությունից։
Հատկանշական է, որ ամսագրի շապիկին Բոբ Դիլանի արտահայտությունն է՝ «the times, they are a-changin'», այն ակնարկում է, որ իրավիճակը Վատիկանում Ֆրանցիսկոսի գալու հետ մեկտեղ նույնպես զգալի փոխվել է։










