Մայլի Սայրուսը և Մադոննան համատեղ երգով հանդես կգան

23:04 • 28.01.14

Մայլի Սայրուսը և Մադոննան կերգեն միասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ E! Online-ին հղումով: Պարբերականի տվյալներով՝ երգչուհիների համատեղ ելույթը տեղի կունենա Սայրուսի MTV Unplugged համերգի ժամանակ՝ հունվարի 28-ի երեկոյան: Ելույթը MTV-ի եթերով ցույց կտան հունվարի 29-ին:


Հայտնի չէ, թե երգչուհիներն ինչ երգ կկատարեն համատեղ: Մադոննայի մասնակցությունը Սայրուսի ելույթի ժամանակ պաշտոնապես հաստատված չէ: MTV-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երգչուհին Unplugged շոուի ժամանակ կկատարի իր հանրահայտ երգերի «անսպասելի տարբերակները»: Հաղորդվում է նաև, որ համերգի ժամանակ Սայրուսի հետ ելույթ կունենան հատուկ հյուրեր, որոնց անունները չեն հրապարակվում: