Տարանտինոն դատարանով 2 մլն դոլար է պահանջում` հեղինակային իրավունքները խախտելու համար
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն դատի է տվել Gawker ինտերնետ-հրատարակությանն ու էլեկտրոնային նյութերի պաշտպանության Anonfiles ծառայությանը` իր նոր ֆիլմի սցենարի հրապարակման համար, հայտնում է Variety-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարանտինոն չի նկարահանելու «Նողկալի ությակը»` սցենարի՝ նախապես հայտնի դառնալու պատճառով:
Gawker Media-ն ոչ միայն հայտնել էր նորություն այն մասին, որ Տարանտինոյի ֆիլմի սցենարը հայտնի է դարձել, այլև հղում էր դրել ռեսուրսին, որտեղ կարելի է կարդալ սցենարը:
Այժմ Gawker-ը մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման, ինչպես նաև նման խախտմանը նպաստելու համար: Երկու կողմերից Տարանտինոն պահանջում է 1-ական մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում:
Իր հայցում Տարանտինոն ընդգծել է, որ այժմ մտադիր չէ այդ սցենարով ֆիլմ նկարահանել:










