Վիեննայում թանկարժեք երաժշտական գործիքների գողություն է կատարվել
Վիեննայի CAPPELLA ACADEMIKA WIEN նվագախմբի շենքից 16 թանկարժեք երաժշտական գործիք են գողացել: Այս մասին հաղորդում է EUROMAG-ը:
Գողերը նվագախմբին 120 մլն եվրոյի վնաս են հասցրել և անհետացել՝ առանց որևէ հետք թողնելու:
Նվագախմբի ղեկավար և պատվավոր ակադեմիկոս 85-ամյա Էդուարդ Մելկուսը նշել է, որ գողոնի մեջ առկա են եղել եզակի արժեք ներկայացնող երաժշտական գործիքներ:
Հիմնականում խոսքը 5 թանկարժեք ջութակի, ալտի և ֆլեյտայի մասին է: Գողությունն իրականացվել է հանգստյան օրերին, երբ նվագախմբում մարդ չի եղել, սակայն երաժիշտներից մեկը, ցանկանալով վերցնել իր գործիքը, հայտնաբերել է, որ գողություն է իրականացվել:
Վերջինիս Ceryti ջութակի արժեքը 38.000 եվրո էր:










