«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի DVD տարբերակը 1 ժամով երկար կլինի ու ավելի շատ սեքսուալ տեսարաններով

15:25 • 28.01.14

Հոլիվուդի նախորդ տարվա ամենաշատ քննարկված ֆիլմերից մեկը՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը», DVD տարբերակով ներկայացվելուց հետո կլինի 1 ժամով ավելի երկար, ինչպես նաև ավելի շատ սեքսուալ բնույթի տեսարաններով։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս մասին բրիտանական պարբերականին հայտնել են ֆիլմի պրոդյուսերներ Ջոուի ՄքՖարլանդն ու Ռիզա Ազիզը։

 

Նրանք հավելել են, որ Լեոնարդո Դի Կապրիոյի մարմնավորած հերոսի՝ Ջորդան Բելֆորթի ու երիտասարդ դերասանուհի Մարգո Ռոբիի մասնակցությամբ ամենասկանդալային տեսարաններն արդեն ցուցադրվել են կինոթատրոններում։ Իսկ ֆիլմի՝ գարնանը ներկայացվելիք DVD տարբերակը կպարունակի պակաս համարձակ ու մերկ տեսարաններ։

 

Թեև աշխարհի տարբեր երկրներում «Ուոլ սթրիթի գայլը» գրաքննվել ու բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել, այնուհանդերձ, համաշխարհային կինովարձույթում այն հավաքել է 200 մլն դոլար։