Արամ Ղարաբեկյանին երկրորդ անգամ կորցրինք. Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
Արամ Ղարաբեկյանի հեռանալը մեզանից եղավ երկու անգամ. առաջին անգամ՝ երբ թողեց Հայաստանը և հեռացավ արտերկիր, և այժմ երկրորդ անգամ, երբ թողնում է երկրային կյանքը և բարձրանում տիրոջ մոտ: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Արամ Ղարաբեկյանի մասին` այսպիսի կարծիք հայտնեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն իր խոսքում ևս ցավ հայտնեց Արամ Ղարաբեկյանի անժամանակ մահվան կապակցությամբ. «Շատ ցավալի է, որ այսպիսի բեղուն տարիքում կորցնում ենք հայազգի մշակույթի գործիչներին: Արամ Ղարաբեկյանն այն արվեստագետներից մեկն էր, որ ամբողջ կյանքն անհանգիստ էր ապրել»:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը:










