Ամերիկյան աստղերը Beatles-ի պատվին երեկույթ են կազմակերպել ու երգել «քառյակի» լավագույն հիթերը (լուսանկարներ)
Թեև արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ օրերս կայացած «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ մի լավ հոգնել են, այնուհանդերձ, նրանց ուժերը ներել են միջոցառման հաջորդ օրը ևս վերածել երաժշտական տոնի։
Ինչպես նշում է Tatler-ը, այս անգամ երեկույթը նվիրված է եղել աշխարհի ամենահայտնի խմբերից մեկին՝ լեգենդար Beatles-ին, որի հայտնի երկրպագուները չէին կարող բաց թողնել նման իրադարձությունը։
Ուստի զարմանալի չէ, որ Լոս Անջելեսի Convention Center դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Քեթի Փերին, Ալիշա Քիսը, Ջոն Մայերը, Ջոնի Դեփը, Փոլ Մաքարթնին ու այլ աստղեր ոչ միայն վայելել են իրենց գործընկերների կատարումները, այլև իրենք են երգել «լիվերպուլյան քառյակի» անմահ հիթերը, որոնցից են Help-ը, Let It Be-ն ու Yesterday-ը։
Ալիշա Քիս, Փոլ Մաքարթնի, Ռինգո Սթար




















