Նյու Յորքում Բոբ Մառլիի երգերի հիման վրա մանկական երաժշտական ներկայացում են բեմադրել

19:43 • 29.01.14

Փետրվարի 7-ին Նյու Յորքի Թայմս-Սքուեյրում գտնվող New Victory Theater-ում կկայանա «Բոբ Մառլիի երեք փոքր թռչնակները» մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Rolling Stone-ին:


Ներկայացումը բեմադրվել է երաժշտի դստեր՝ Սեդել Մառլիի գրքի և Բոբ Մառլիի առավել հայտնի երգերի՝ Three Little Birds-ի, Jammin-ի, Roots Rock Reggae-ի, Is This Love-ի, I Shot the Sheriff-ի հիման վրա:


Պրեմիերան կկայանա Բոբ Մառլիի ծննդյան հաջորդ օրը: Փետրվարի 6-ին երգիչը կդառնար 69 տարեկան:


Երգիչ-երգահանը մահացել է 1981թ.-ին՝ քաղցկեղի դեմ մի քանի տարվա պայքարից հետո: