«Հայտնի են դարձել Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիրները

23:12 • 29.01.14

Ռուսական «Ոսկե արծիվ» կինոմրցանակի առաջին դափներկիրներն են Պալինա Ագուրեևան և Սերգեյ Մակովեցկին: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում «Մոսֆիլմի» ամենամեծ տաղավարներից մեկում:


«Հեռուստատեսության լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Պալինա Ագուրեևան, ով նկարահանվել է «Լավագույն սերիալ» անվանակարգում հաղթող ճանաչված «Կյանքը և ճակատագիրը» նովելում: Լավագույն դերասան է ճանաչվել Սերգեյ Մակովեցկին, ով ևս հանդես է եկել նույն ֆիլմում:


Պատվավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Գեորգի Դանելիան, ում մրցանակը հանձնել է ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: