Grammy-ի պրոդյուսերը ներողություն է խնդրել Թրենթ Ռեզնորից ընդհատված ելույթի համար

16:50 • 29.01.14

Grammy մրցանակաբաշխության պրոդյուսերը պաշտոնապես ներողություն է խնդրել Nine Inch Nails խմբի առաջատար Թրենթ Ռեզնորից այն բանի համար, որ խմբի ելույթը հանդիսավոր արարողության ժամանակ ընդհատվել է գովազդային հոլովակով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NME-ին:

 

Մրցանակաբաշխության փակմանը խմբի ելույթն ընդհատվել է եզրափակիչ տիտրերով և գովազդային բլոկով: «Մեծ երաժշտական գիշեր… լի անհարգալից վերաբերմունքով: Ողջ սրտով ձեզ բոլորիդ *****», - գրել է Ռեզնորն ավելի ուշ իր Twitter-ում:

 

Grammy-ի գործադիր պրոդյուսեր Կեն Էրլիխը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ ուրախ է եղել, երբ Ռեզնորը համաձայնել է ելույթ ունենալ Grammy-ին, և խմբին այնքան ժամանակ է տվել, որքան կարող էր մրցանակաբաշխության կանոնակարգով: