«Մոխրագույնի 50 երանգները» գրքի էկրանավորումը խոստանում է սենսացիոն լինել

15:54 • 29.01.14

«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ մելոդրաման, որը նկարահանվում է Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի հիման վրա, խոստանում է սենսացիա դառնալ։ Կանադական Վանկուվերում շարունակվում են ֆիլմի նկարահանումները, գրում է ДНИ.ru-ն։

 

Դերասանուհի և երգչուհի Ռիտա Օրան, ով նկարահանվում է ֆիլմում, ակնարկել է, որ այն մեծ սենսացիա կլինի կինոոլորտում։ 23-ամյա դերասանուհին, ում բաժին է հասել գլխավոր հերոսի՝ միլիարդատեր Քրիստիան Գրեյի քրոջ դերը, հայտնել է, որ ֆիլմի թողարկումն «ամենամեծ իրադարձությունն» է լինելու։

 

Նրա հայտարարությունը հաջորդել է այն լուրերին, թե ֆիլմի պրոդյուսերները պատրաստվում են կրճատել բոլոր սեքսուալ տեսարանները, որպեսզի այն կարողանան դիտել նաև դեռահասները։

 

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. փետրվարի 13-ին։