Մանկական կինոն Ռուսաստանում մահացել է. Կարեն Շահնազարով
«Մոսֆիլմի» ղեկավար Կարեն Շահնազարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում մանկական ֆիլմերի արդյունաբերությունը խորը ճգնաժամ է ապրում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին ռեժիսորը հայտնել է հունվարի 28-ին՝ կինոկոնցեռնի գալիք 90-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:
«Մանկական կինոն մեծ խնդիր է: Մանկական կինոն մահացել է»,- նշել է կինոստուդիայի ղեկավարը: Իսկ ճգնաժամը կինոյի ոլորտում Շահնազարովը կապում է հենց մանկանան կինոյի ոլորտում արհեստավարժ մասնագետների՝ ռեժիսորների, սցենարիստների պակասի հետ:
Նրա կարծիքով՝ կինոինդուստրիայի այս ճյուղի վերականգնման համար անհրաժեշտ է հատուկ ծրագիր մշակել, որն ուղղված կլինի կինեմատոգրաֆիստների նոր սերնդի զարգացմանն ու դաստիարակմանը:










