Մենք ցանկանում ենք հեռանալ փառքի գագաթնակետին. Motley Crue

14:11 • 29.01.14

Ամերիկյան հայտնի Motley Crue ռոք խումբը հայտարարել է Միչիգանում հունիսի 2-ից սկսվող հրաժեշտի համերգային շրջագայության 72 ամսաթվերի հաստատման մասին, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք պարզապես չենք ցանկանում դառնալ այն խմբերից մեկը, որտեղ կազմում մնում է իրական մասնակիցներից մեկը, իսկ մյուսները լավագույն դեպքում նրա բարեկամներն են կամ առհասարակ փողոցից մարդիկ: Մենք ցանկանում ենք հեռանալ նույն կազմով, որով հայտնվել ենք փառքի գագաթնակետին»,- ասել է խմբի վոկալիստ Վինս Նիլը:

 

Պլանավորված ամսաթվերը չեն ներառում ԱՄՆ-ի սահմաններից դուրս համերգներ, շրջագայության ժամանակացույցը կփոփոխվի նոր ելույթների հաստատման դեպքում: Որպես հատուկ հյուր՝ շրջագայությոան ժամանակ Motley Crue-ին կմիանա հայտնի ռոքեր Էլիս Կուպերը: