Թագավորների հովտի ներսում. Եգիպտացի Ռամզես IV արքայի 3000-ամյա դամբարանի գունագեղ որմնանկարները (լուսանկարներ, տեսանյութ)
Daily Mail-ը ներկայացրել է Եգիպտոսի Ռամզես IV փարավոնի դամբարանում արված լուսանկարները, որոնցում հիանալիորեն պատկերված են որմնանկարներում պահպանված վառ գույներն ու տեսարանները:
Ռամզես IV-ը գահին բազմել է մ.թ.ա. 1156-ին, սակայն թագավորել է միայն 6 տարի: Դամբարանն անգամ իր ստեղծումից ավելի քան 3000 տարի անց զարմացնում ու հիացնում է իր արտասովոր գեղեցկությամբ ու գունագեղությամբ:
Ռամզես IV-ն իր գահը ժառանգել է Ռամզես Երրորդ թագավորից, որից հետո երկրում տնտեսական ճգնաժամ էր տիրում, ինչի պատճառով էլ Ռամզես IV-ի դամբարանը, չնայած իր ընդարձակ տեսքին, զարդարված է համեմատաբար պարզ ու հասարակ դիզայնով ու նախշերով:
Դամբարանում նկարահանումներ անելու թույլտվություն ստացել է ուկրաինացի լուսանկարիչ Անդրեյ Նիկրասովը, ով պատկերել է որմնանկարների չխամրող գեղեցկությունը:










