Անվտանգ համացանցի լիգան պահանջում է արգելել «Ադելի կյանքը» ֆիլմի տարածումը համացանցում

14:32 • 29.01.14

Անվտանգ համացանցի լիգան «Ադելի կյանքը» ֆիլմում մանկապղծության քարոզչության նշաններ է հայտնաբերել և մտադիր է դիմել «Ռոսկոմնադզոր» (ՌԴ կապի, ՏՏ ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայություն)՝ խնդրելով արգելել ֆիլմի տարածումը համացանցում: Այդ մասին հայտարարել է լիգայի գործադիր տնօրեն Դենիս Դավիդովը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Վերջերս «Ադելի կյանքը» ֆիլմը սկսել է տարածվել համացանցում, և լիգայի թեժ գծերին միանգամից սկսվել են բողոքներ ստացվել դրա բովանդակության վերաբերյալ՝ նշելով այն կայքերի հղումներ, որտեղ այդ ֆիլմը տեղադրվել է։ Լիգայի մասնագետներն ուսումնասիրել են ֆիլմը և եկել են միանշանակ բացասական եզրակացության այն մասին, որ ֆիլմն առաջին հերթին պարունակում է պոռնոգրաֆիկ բնույթի տեսարաններ, երկրորդ հերթին՝ այդ տեսարաններին մասնակցում են անչափահասներ»,- ասել է նա:

 

Լիգայի մասնագետների կարծիքով՝ դա մանկապղծության քարոզչություն է, որը Ռուսաստանում արգելված է:
Փորձաքննության եզրակացությունները մոտ ժամանակներում կուղղվեն «Ռոսկոմնադզոր»՝ ինտերնետ-ռեսուրսները, որտեղից կարելի է ներբեռնել ֆիլմը, արգելված կայքերի ցանկ ներառելու նպատակով: Բացի այդ, լիգան մտադիր է դիմել ՌԴ մշակույթի նախարարություն՝ բացատրություններ ստանալու համար, թե ինչու է այդ բովանդակությամբ ֆիլմը հայտնվել Ռուսաստանի վարձույթում:

 

«Անհրաժեշտ է ավելի ուշադիր վերաբերվել ֆիլմերի բովանդակությանը: Պետական մարմինը պետք է ինքնուրույն ստուգի բովանդակությունը, այլ ոչ հավատա խոսքերին,- կարծում է Դավիդովը: -Մշակույթի նախարարությունը պետք է ինքնուրույն անցկացնի ֆիլմերի փորձաքննություն և այնուհետև խորհուրդներ տա կտրել կասկածելի տեսարանները»: