Ամերիկացին լողափը զարդարում է անհավանական նախշերով, որոնց անխնա վերացնում են ալիքները (լուսանկարներ)
Ամերիկացի Անդրես Ամադորը ոչ նկարիչ է, ոչ էլ քանդակագործ, սակայն նա կարողանում է Սան Ֆրանցիսկոյի լողափը զարդարել ամենանուրբ ու գեղեցիկ նախշերով։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, տղամարդը ոսկեգույն ավազի վրա ստեղծագործում է մետաղական ցախավելի օգնությամբ՝ պատկերելով մոտ 1.000 քմ մակերեսով աշխատանքներ։
Այս մանրակրկիտ գլուխգործոցներն Ամադորը ստեղծում է մի քանի ժամ շարունակ՝ տեղատվության ժամանակ։ Հետո, երբ սկսվում է մակընթացությունը, ծովի ալիքները գալիս ու անխնա ջնջում են նրա պատկերները։



























