Ահմադինեժադի նմանակին 8 տարի արգելել են նկարահանվել կինոյում

11:00 • 30.01.14

Իրանցի հայտնի դերասան Մահմուդ Բասիրին սկանդալային հայտարարություն է արել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան». նա ասել է, որ իրեն 8 տարի արգելված է եղել նկարահանվել կինոյում:

 

Պատճառը նրա արտաքին նմանությունն է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

 

66-ամյա կատակերգու Բասիրին քաջ հայտնի է իրանցի հանդիսատեսին: Սակայն Ահմադինեժադի նախագահ դառնալուց հետո նրան արգելել էին որևէ նկարահանման մասնակցել, եթե դա հաստատված չէ հենց Ահմադինեժադի կողմից: Ընդ որում` ագելքի մասին Բասիրին իմացել է իրավաբաններից: Վերջիններս զանգել են նրան` տեղեկանալու` արդյոք նա իրազեկ է արգելքի մասին:

 

Դերասանը կարծել է, թե դա կատակ է` այնքան ժամանակ, մինչև նրա պատկերները չեն հեռացվել նաև բոլոր գովազդային պաստառներից:

 

Ճակատագրի հեգնանքով դերասանին վերջերս առաջարկել են անուղղակիորեն Ահմադինեժադի հետ կապված ֆիլմում նկարահանվել, սակայն նա հրաժարվել է: Ասում է` Ահմադինեժադ կխաղա միայն, եթե Ահմադինեժադը նման բան թույլ տա: