Բրյուս Ուիլլիսը կնկարահանվի «Վեցերորդ զգայարան» ֆիլմի ռեժիսորի առաջարկած նոր ֆիլմում
Հնդկաստանում ծնված ամերիկացի ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանը Բրյուս Ուիլլիսին առաջարկել է նկարահանվել իր նոր՝ «Labor of Love» ֆիլմում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Deadline –ին:
Սա Բրյուսի երրորդ դերն է Շյամալանի ֆիլմերում: Ավելի վաղ Ուիլլիսը նկարահանվել է ռեժիսորի «Վեցերորդ զգայարան» և «Անխոցելին» ֆիլմերում:
Նկարահանումները կսկսվեն 2014թ.-ի սեպտեմբերին, իսկ մինչ այդ դերասանն ու ռեժիսորը կքննարկեն համատեղ աշխատանքի մանրամասները:
Սցենարում Ուիլիսը կմարմնավորի գլխավոր հերոսին, ով դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է իր կնոջը և զղջում է, որ երբևէ չի հացրել ասել, թե ինչքան շատ է սիրում նրան:
Հերոսը վերհիշում է, որ մի անգամ կինն իրեն հարցրել է, թե արդյո՞ք պատրաստ է հանուն իրենց սիրո՝ ոտքով շրջել ողջ երկիրը, և նրա մահվանից հետո որոշում է իրականացնել կնոջ խնդրանքը:










