Ջոնի Դեփը մրցանակ է ստացել լավագույն գրիմի և սանրվածքի համար
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը մրցանակ է ստացել լավագույն գրիմի և սանրվածքի համար. այն հանձնել է Հոլիվուդի ոճաբանների և վարսահարդարների գիլդիան։ Մասնագետները գնահատել են նրա դերը «Միայնակ ռեյնջերը» ֆիլմում, գրում է filmpro.ru-ն։
Այդ մասին հայտնի է դարձել հունվարի 27-ին, իսկ հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 15-ին։
Ինչպես նշել է գիլդիայի նախագահ Սյուզան Քաբրալ-Էբեթը, Ջոնի Դեփն արժանի էր նոր՝ «Արժանի վարպետություն» անվանակարգում առաջինը մրցանակ ստանալուն։
«Նա առավել հաճախ է դիմում մեր մասնագետներին՝ էկրանին իր կերպարն առավել վառ փոխանցելու համար»,-ասել է նա։










