Դի Կապրիոն ուրվականներով տան մասին թրիլերի պրոդյուսերը կլինի
Լեոնարդո Դի Կապրիոն ուրվականներով բնակեցված տան մասին ֆիլմի պրոդյուսերը կդառնա: Այն մասին, որ նա կզբաղվի «Տուն» անվանումով ֆիլմի արտադրությամբ, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը կպատմի տղամարդու մասին, որը վերջերս է դուրս եկել հոգեբուժական կլինիկայից: Նա բնակություն է հաստատում առանձնատանը, որը ժառանգել է ծնողներից: Սակայն այնտեղ սկսում են տարօրինակ իրադարձություններ տեղի ունենալ, ինչից հետո հերոսը եզրակացության է գալիս, որ իր նոր տանն ուրվականներ են ապրում:
Ֆիլմում գլխավոր հերոսի դերը կխաղա Թոֆեր Գրեյսը: Ֆիլմում նրա գործընկերուհին կարող է դառնալ Պատրիշիա Քլարքսոնը, որն այժմ բանակցություններ է վարում ֆիլմի հեղինակների հետ: «Տուն» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը հայտնի չէ:
Դի Կապրիոյից բացի ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջենիֆեր Դևիսոնը, ինչպես նաև Գրեմ Քինգը և Ջեյսոն Բլումը: Ֆիլմի ռեժիսորը կլինի Դենիս Իլիադիսը, սցենարիստը՝ Ադամ Ալեկան:










